ՎԱԴԱ-ն նախկին եւ գործող 150 մարզիկների ստորագրությամբ նամակ է ստացել, որտեղ նրանք խնդրում են մարիխուանան ջնջել արգելված նյութերի ցուցակից: «Շնորհիվ մարիխուանայի, մեր կյանքը լավացել է: Դրա օգտագործումը պետք է մատչելի լինի բոլոր մարզիկների համար»,-նշված է նամակում, որի տակ, բացի Մայք Թայսոնից ստորագրել են նաեւ ամերիկյան ֆուտբոլի նախկին խաղացողներ Ջեյք Պլամերը, Ռիկի Ուիլյամսը, նախկին հեծանվորդ Ֆլոյդ Լենդիսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ