Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Սմբատյան. «Խաչատրյանի անվան մրցույթի չկայանալը կլինի մեծագույն հեղինակազրկում եւ որակի անկում»

Մայիս 27,2019 12:55

Արամ Խաչատրյանի անվան մրցույթին հաշված օրեր են մնացել, սակայն դրա ճակատագիրն անորոշ է:

«Շատ մտահոգված եմ մրցույթի ճակատագրով, որովհետեւ 15 տարին է մրցույթի: Արամ Խաչատրյանի անվան մրցույթը Եվրոպական միջազգային ֆեդերացիայի ընտանիքի անդամ է: Հիշեցնենք, որ մրցույթի հաղթողները տարիներ անց դարձել են Չայկովսկու անվան միջազգային մրցույթի հաղթողներ, ինչպես օրինակ, Նարեկ Հախնազարյանը. Անդրեյ Իոնիցան: Սա բնականաբար, խոսում, է խաչատրյանական մրցույթի միջազգային չափազանց բարձր որակի մասին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը:

«Մեր նվագախումբն արդեն տասը տարի մրցույթի պաշտոնական նվագախումբն է, եւ ես տեսնում եմ այն աճը, հնարավորությունները, որ կարելի է ունենալ: Խաչատրյանական մրցույթը Հայաստանում տեսակով միակ հարթակն է: Ես շատ ուրախ եմ, որ այն նաեւ քննադատում են, որովհետեւ դա նեղ մասնագիտական ձեւաչափով մրցույթ է եւ ոչ թե փառատոն, որպեսզի բոլորը գոհ մնան: Ընդ որում` երբեմն քննադատում են մարդիկ, որոնք դուրս են սահմանված սանդղակից:

Խաչատրյանական մրցույթով ճանաչում են Հայաստանը: Եթե այն չկայանա, այլեւս չի կարող լինել Եվրոպական միջազգային ֆեդերացիայի ընտանիքի անդամ, ինչը միջազգային առումով հեղինակազրկում է նշանակում: Իհարկե, ոչ մի կատաստրոֆիկ բան չկա, աշխարհը չի կանգնի դրանից, բայց դա երաժիշտների համար ահավոր մեծ սթրես կլինի: Կարելի է ստեղծել եւս 5 միջազգային մրցույթ, բայց որպես պատմություն ունեցող մրցույթ՝ Խաչատրյանական մրցույթը միակն է: Սպասենք զարգացումներին»,-հավելեց մեր զրուցակիցը:

Սերգեյ Սմբատյանը հայտնեց, որ այժմ մրցույթի տնօրինությունը քննարկումների մեջ է նախարարության հետ: Իր ձեւակերպմամբ, ոգեւորիչ նորություններ չկան, բայց անհամբեր սպասում են դրանց, որովհետեւ որպես նվագախումբ պետք է տեղյակ լինեն, արդյոք մասնակցում են, թե ոչ, որպեսզի ձեւակերպեն առաջիկա ծրագրերը:

«Այս տարի մրցույթը 80-ից ավելի հայտ է ստացել: Եվ եթե մտածում են, որ պահանջվող գումարը չարժի տրամադրել մրցույթին, ինչ արած: Ամեն դեպքում, բայց դա կլինի մեծագույն հեղինակազրկում եւ որակի անկում»,-ընդգծեց դիրիժորը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` www.culturepartnership.eu կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ashot says:

    Այդ բոլորին՝ այո, բայց աշխարհում հազարավոր միջազգային մրցույթներ կան, որոնք ծանրացած չեն երկրի բյուջեի վրա … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

  2. Սևակ says:

    Խաչատրյանի անունը այս կոռումպացված; կեղծ մրցույթի պատճառով արդեն մեկ և կես տասնամյակ անվանարկվում է. մրցույթի դափնեկիրների մեծ մասը նույնիսկ միջին նորմայի մեջ չի տիրապետում գործիքին. լավագույն կադրերին միանգամից առաջին փուլերից կտրում շպրտում են դուրս; որպեսզի հետագա փուլերում իրենց կողմից ցանկալի անձանց’ մասնակիցների հետ ակնհայտ տարբերություն չառաջանա; և նկատելի չլինի այդ տարբերւթյունը: Եվ առհասարակ. հայ երաժշտական կրթական հանրույթը խիստ կասկածելի վարքագիծ ունի:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031