Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե նախաքննական մարմինը կամ դատախազությունը մի բան են ներկայացրել, դա պիտի հաստատվի՞». Լիպարիտ Սիմոնյան

Մայիս 27,2019 11:49

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը տարակուսած է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից, որ դատախազությունը կամ քննչական կոմիտեն գործերը բացահայտում են, բայց ինքը հույս չունի, թե դատարանը գործն ավարտին կհասցնի:

Հիշեցնենք, այդ հայտարարությունը վարչապետն արել էր իր հնչեցրած դատարանների ելքերը եւ մուտքերը փակելու կոչից հետո հրավիրված խորհրդակցությունում:

Ըստ փաստաբանի, դատարանը պետք է ենթարկվի միայն օրենքին, մինչդեռ Հայաստանի վարչապետն այլ կարծիք ունի: «Այսինքն ի՞նչ, եթե նախաքննական մարմինը մի բան է ներկայացրել դա պիտի հաստատվի՞, կամ դատախազությունը ինչ-որ բան է ներկայացրել, դա էլ պիտի հաստատվի՞։ Այսինքն` դատարանը անելիք չունի՞»,- հարցնում է Լիպարիտ Սիմոնյանը։

Փաստաբանի կարծիքով, որեւէ մարմնի կողմից դատարանի նկատմամբ որեւէ ոտնձգություն չպետք է արվի, սակայն այդպիսի բան եղավ մայիսի 20-ին, երբ ՀՀ քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին անսալով՝ արգելափակեցին դատարանների մուտքերը։ «Եթե դա թույլատրվում է գործադիր իշխանությանը, ինչո՞ւ չպետք է թույլատրվի ցանկացած քաղաքացու»,- իր տարակուսանքը հայտնեց մեր զրուցակիցը:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031