ՀՀ Վարչապետ
Պարոն Ն.Փաշինյանին
ՀՀ ԱԺ Նախագահ
Պարոն Ա.Միրզոյանին
Կարդացեք նաև
27.Մայիսի.2019թ.
Պարույր Հայրիկյանի ծննդյան 70-ամյակի կապակցությամբ
Հարգելի բարեկամներ,
Մոտ մեկ ամսից լրանում է Պարույր Հայրիկյանի ծննդյան 70-ամյակը: Համոզված ենք, որ գալիք սերունդները արժանավույնս կգնահատեն մեր ժողովրդի այս քաջարի զինվորի և տաղանդավոր մարդու անգնահատելի դերը ինքնիշխան Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում: Միաժամանակ, դժվար է չհամաձայնվել նաև մեր Վարչապետի այն գնահատականի հետ, որ մերօրյա ամենաչգնահատված քաղաքական գործիչը դա Պարույր Հայրիկյանն է:
Հենց այդ իմաստով, հույս ունենք, որ Պարույր Հայրիկյանի 70-ամյա տարեդարձի նշումը պետական մակարդակով ոչ միայն ուսանելի կլինի մեր մատաղ սերնդի համար, այլև, կարող է լավ հիմք հանդիսանալ սիրո և հանդուրժողականության դեռևս չկայացած, սակայն, այսօր այդքան անհրաժեշտ մթնոլորտի ձևավորմանը մեր Հայրենիքում:
Այնպես որ, սպասում ենք Ձեր արձագանքին Պարույր Հայրիկյանի ծննդյան 70-ամյակին նվիրված բազմաթիվ առաջարկություններ համատեղ իրականացնելու հույսով:
Հարգանքներով՝
Ռուբեն Թորոսյան
«Գերագույն խորհուրդ- պատգամավորական ակումբ»-ի նախագահ