Լրահոս
Օրվա լրահոսը

Բանսարկություն (ռեփ)

Մայիս 27,2019 00:06

Լուռ ցուցանակը գույնով բրոնզե,
Անունից բացի, նաև ի սրտե
Խիստ գրությունով ազդարարում է
«Կողմնակի անձանց մուտքն արգելվում է»:

Կողմնակի չենք մենք, կարող ենք մտնել,
Տեսնենք այս մարդկանց` ահել ու ջահել
Եվ նրանց մասին մի քիչ «բամբասել»,
Իմանանք ո՞վ է, ինչի՞ է հասել…

Դեմքերը` լուրջ են, նաև առնական:
Տղաներ ջահել, աղջիկներ կայտառ,
Մռայլ դեմքերով մարդիկ էլ շատ կան`
Բանավիճողներ, խոսքի տեր, համառ:

Ես նրանց մասին վատ բան չեմ ասի,
Նաև չեմ ասի, ո՞վքեր են նրանք,
Բայց համակարգչի ստեղի զարկին
Չեն դիմանալու նրանցից ոմանք:

Ու դուք չկարծեք, թե իմ ասածը
Բացարձակ ճիշտ է կամ էլ անարդար,
Չէ՞ որ կարող է իմ հորինածը,
Կանխակալ լինել կամ էլ անաչառ:

Հանելուկների ձևով եմ գրում
Խոսքս չափածո` այդ մարդկանց մասին,
Քանի որ նյութը հերիք չի անում,
Արձակ խոսքերով ասել միտքը իմ:

Դե, սկսում եմ, ուշադի՛ր լսեք,
Հանելուկներն իմ լուծել դուք փորձեք,
Նրանք հասարակ ու այնպես հեշտ են,
Որ մանուկների ծիծաղ կշարժեն:
1
Ինքնագոհ, հպարտ, ժպիտը մեղմիկ,
Դասում է իրեն «մեծ ինտելիգենտ»,
Կոչում են նրան՝ «հանճար, գիտունիկ»,
Հարմար խոսքերի «հմուտ» մասնագետ:
2
Մտածկոտ ու լուռ, աչքերը խոհուն,
Խոսում է դանդաղ, ոնց հասուն ծերուկ,
Ոմանք կատակով, թե լուրջ են ասում
«Պրոֆեսոր է, թեկուզ ոչ գիրուկ»:

3
Միշտ ուրախ, կայտառ, շարժուն էլ մի քիչ,
Նրա լավ խոսքը` «քու ցավը տանեմ»,
Ֆուտբոլի աստղ, մոլի-բոլելշչիկ,
Դեհ, ասե՛ք` ո՞վ է, որ շարունակեմ:
4
Սա էլ քայլում է` ուսերը կքած,
Կարծես «աշխարհի բեռն է շալակած»,
Եթե բերանից խոսք դուրս գա հանկարծ,
Իրեն թվում է, թե մեծ բան ասաց:
5
Ծիծաղում է նա աշխույժ, մանկական,
Աշխատանքն անում, անշտապ դանդաղ,
Ամեն խոսքի մեջ հեգնանք կա սակայն,
Համացանցի հետ կանի սիրախաղ:
6
Հակաճառել է սիրում սա էլ միշտ,
Թե գործ են տալիս սրտին դուր չեկող,
Թեկուզ դու լինես հազար անգամ ճիշտ,
Մեկ է, խոսող է, մոլի աղմկող:
7
Իրեն թվում է, թե շատ բան գիտի
Դոլար, եվրոյից ու բիտկոյինից,
Մտածում են միշտ, նոր խոսում մարդիկ,
Սա չի մտածում խոսելուց նույնիսկ:
8
Մի երկուսն էլ կան, որ պարապ նստում
Հետևում են լուռ` ո՞վ, ի՞նչ է ասում:
Թեկուզ, որ իրենք քիչ են աշխատում,
Բայց աշխատողին միշտ են բամբասում:

Էլի կան մարդիկ մտածկոտ, խոհուն,
Ո՞ր մեկին թվեմ ութ պատմությունում:
Եթե հանդիպենք մի ուրիշ անգամ,
Տասնյակ հերոսներ ես ձեզ ցույց կտամ:

Դե, ցտեսություն և բարի գործեր,
Հանելուկներիս վրա խորհեցեք,
Եթե գտել եք ճիշտ պատասխաններ,
Տեղի պահակին իսկույն հայտնեցեք:

 

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031