Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության ոչինչ չասող միջամտությունը

Մայիս 26,2019 23:15

Խոսքը գնում է ՀՀ կառավարության և առևտրային բանկերի ու ունիվերսալ վարկային կազմակերպությունների միջև կայացած երկարատև բանակցությունների մասին, որը վերաբերվում էր նշված ֆինանսական կազմակերպությունների կողմից դասակարգված՝ սև ցուցակներում հայտնված բազմահազար վարկառուներին այդ ցուցակներից հանելու, այսինքն նրանց վարկային պատմությունը մաքրելու և գոյացած ժամկետանց պարտքերը զիջելուն, որը սակայն այդ բանակցությունների արդյունքում ամրագրվեց հետևյալ կերպ, մեջբերում եմ. «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորդինգ»  ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի կողմից կայացվել է որոշում, որի համաձայն՝ սկսած 2018թ. հուլիսի 1-ից ֆիզիկական անձ հանդիսացող վարկառուների, վերջիններիս համավարկառուների և երաշխավորների վերաբերյալ տրամադրվող վարկային զեկույցներում չեն ներառվելու մինչև 2018 թվականի մայիսի 1-ը ներառյալ ժամկետանց և/կամ դասակարգված այն վարկերի մասին տեղեկատվությունը, որոնց պայմանագրային մայր գումարը (պայմանագրի կնքման պահին) չի գերազանցում 50.000 ՀՀ դրամը: Միաժամանակ նշենք, որ սա մեկանգամյա գործընթաց է և չի վերաբերվելու նշված ժամանակահատվածից հետո խնդրահարույց դարձած վարկերին»:

Այլ ձևակերպմամբ, այդ երկարատև բանակցությունների արդյունքում կառավարությունը տեղեկացնում էր, որ փորձում է տարաբնույթ պատճառներով սև ցուցակներում հայտնված քաղաքացիներին այնտեղից փրկել, իսկ վարկառուների այն մասին, ովքեր ունեն նաև ժամկետանց տույժի գումարներ, զիջել այդ գումարները, նրանց ևս հանելով չարաբաստիկ սև ցուցակներից: Այժմ փորձենք մի փոքր մանրամասնել այդ որոշման բովանդակությունը և ներկայացնել, թե իրականում այն ինչ է տալիս  քաղաքացուն, որն ըստ վարչապետի՝ իշխանության միակ «տերն է»:

Իրականում, նշված որոշման մեջ խոսվում է վարկառուների լոկ այն հատվածի մասին, ովքեր ունեն 43 000-50 000 մայր գումարի չափով վարկեր և միմիայն նրանք պետք է դուրս բերվեն սև ցուցակներից ու պետք է զիջվեն միայն նրանց ժամկետանց պարտքերը: Սա մի տեսակ անհեթեթ որոշում է, քանզի եթե հնարավոր լինի շրջանցել «բանկային գաղտնիքի մասին» օրենքը և բանկերը հնարավորություն ունենան հրապարակել վարկառուների ցուցակները՝ իրենց վերցրած գումարների չափերով, ապա պարզ կդառնա, որ սույն որոշման մեջ նշված չափերի սահմաններում տեղավորվող վարկառուների քանակը վարկառուների ընդհանուր թվի մեջ ամենաշատը կկազմի 0,000… տոկոս: Ամենայն հավանականությամբ Հայաստանում բնակվող նեգրերի քանակն ավելի մեծ է, քան այդ արտոնությունից օգտվելու իրավունք ունեցող վարկառուների թիվը: Այլ խոսքով, սույն որոշումը կարելի էր հանգիստ հասցեագրել Հայաստանում բնակվող նեգր վարկառուներին, այն էլ առանց վարկի վերին շեմի՝ 50 000 դրամի սահմանափակման:

Արդյունքում, լրատվության միջոցներում որպես սենսացիա պտտվող այն տեղեկատվությունը, որ իբր վերջապես մեր ժողովուրդը թոթափեց սև ցուցակներում գտնվելու ու նոր վարկեր ստանալու հնարավորությունից զրկված լինելու ծանր լուծը և ավելին, նրանց մի մասն անգամ հնարավորություն ստացան, որպեսզի զիջեն իրենց վարկերի ուշացումներից գոյացած ժամկետանց տույժերը, մեղմ ասած ծիծաղելի է, քանզի նորից եմ կրկնում, դա ընդամենը վերաբերվում է նման վիճակում գտնվող Հայաստանյան ընդհանուր վարկառուների 0,000.. տոկոսին: Ինչպես վերը նշվեց, այդ որոշումը վերաբերվում է միմիայն 43 000-50 000 դրամ մայր գումար ենթադրող վարկերին և մեկ անգամ ևս արձանագրենք, որ ամբողջ հանրապետությունում նման վարկառուների թիվը հազիվ թե մեծ լինի երկնիշ թվից, այնպես որ դա ոչ թե որոշում է հասարակության անվճարունակ բոլոր վարկառուների համար, այլ ընդամենը արտոնություն՝ չափազանց անապահով մի քանի վարկառու քաղաքացիների համար:

Փաստացի, սույն որոշման բովանդակությունը մեզ բերում է մի հետևության, որ կառավարության համար կարևորը ոչ թե ժողովրդի մի մեծ շերտի համար իրական արտոնության տրամադրումն է, այլ կառավարության կողմից ներկայացված հարցի վերնագրի հումանիստական հնչեղության հրապարակայնացումը, այն է՝ դասակարգված վարկառուներին փրկել՝ նրանց հանելով սև ցուցակներից և նշված վարկառուներին զիջել վարկերի ժամկետանց տույժերի գումարները, քանզի տեսնելով նման որոշման բացարձակ անարդյունավետությունը, կառավարությունը պետք է պնդեր հետևյալը. կամ պետք է ընդունվի որոշում, որը կվերաբերվի բոլոր վարկառուներին, կամ ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա…

Ըստ իս, դա անապահով և անվճարունակ վարկառուներին ոչինչ չտվող որոշում է… 

 

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031