Երեւանի «Փյունիկ ֆուտբոլային ակումբի խաղադաշտերում այսօր անցկացվեց Լրագրողների միջազգային ֆուտբոլային երրորդ մրցաշարը լրագրողական վեց թիմերի մասնակցությամբ: Խաղադաշտում պայքարեցին Հայաստանը (Երեւան), Ռուսաստանը (Մոսկվա), Լիտվան, Վրաստանը, Հայաստան 2-ը (Գյումրի), Ռուսաստան 2-ը (Բրյանսկ):
Հաղթողի կոչումը նվաճեց Բրյանսկը, երկրորդ տեղը բաժին հասավ Լիտվային, Երեւանի թիմը դարձավ երրորդ մրցանակակիր: Գյումրեցիները բավարարվեցին մրցաշարային աղյուսակը եզրափակելով:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ