Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Լարսի մասին
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:
Կարդացեք նաև
Մայիսի 26-ին Լարսի անցակետի վրացական հատվածում Վրաստանի անկախությանը նվիրված տոնական միջոցառումների կապակցությամբ՝ ժամը 05։00-ից 19։00-ն Վերին Լարսի անցակետով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգելվի:
Շինարարական աշխատանքներ են ընթանում
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածըբեռնատարների և ավտոբուսների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները.
- Ստեփանավան-Տաշիր-Գոգավան
- Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ