Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազատության հրապարակում անցկացվեց հանուն Հայաստանի անկախ դատական համակարգի, ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ներկայիս իշխանությունների հանրահավաք:
Մասնակիցները հայտարարեցին, որ իրենք պետք է արմատախիլ անեն դատական «փտած» համակարգը: Այժմ հանրահավաքի մասնակիցները քայլերթով անցնում են Երևանի փողոցներով, վանկարկում «անսերժ, անռոբ, Հայաստան» և տեղեկացնում հունիսի 3-ին՝ ժամը 19.00-ին նախատեսվող հաջորդ հանրահավաքի մասին:
Հանրահավաքի մասնակիցները տեղեկացրին նաև՝ սկիզբ են դնում սպիտակ թևկապների շարժմանը՝ ընդդեմ գործող դատական համակարգի:
Հանրահավաքի ընթացքում կարմիր քարտ ցույց տվեցին ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, Ռոբերտ Քոչարյանին:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ