«ՀՀԿ քաղաքական դիակ, ԲՀԿ քաղաքական դիակ, Ռոբերտ Քոչարյան, հանցագործ, քաղաքական դիակ, ողջույն Գագիկ, ողջույն Հրայր, դուք հեռացել եք ու փրկվել, քանի որ եթե անցնեինք վեթթինգով, չէիք փրկվի, կոչ արեք ձեր բարեկամներին ու ԽԾԲ-ներին, որ անցնեն ձեր օրինակներով»,- Ազատության հրապարակում հանուն Հայաստանի անկախ դատական համակարգի, ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ներկայիս իշխանությունների անցկացվող հանրահավաքին հարթակից այսպիսի կոչեր հնչեցին:
Հանրահավաքի մասնակիցները կարմիր քարտ ցույց տվեցին ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին, «փտած» դատական համակարգին, Ռոբերտ Քոչարյանին:
Հանրահավաքի մասնակիցներից Գևորգ Սուջյանը հարթակից հայտարարեց. «Մեր նպատակն է ստեղծել նոր իրավական, դատական համակարգ: Դա մեզ պետք է, քանի որ այսքան տարիներ այս դատական համակարգը եղել է դրածո, կատարածո, այսինքն՝ կատարել է նախկին իշխանությունների բոլոր ցանկությունները: Շատ մարդիկ անմեղ դատվել են ու հենց նախկին իշխանության թեթև ձեռքով»:
Կարդացեք նաև
Հանրահավաքի նախաձեռնողներից, ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը, անդրադառնալով Հանրային խորհրդին, հայտարարեց՝ այն պետք է լուծարել. «Մեր ինչի՞ն է պետք այդ հանրային խորհուրդը, եթե ղեկավարը կանգնում, ստորագրություն է տալիս Ռոբերտ Քոչարյանի համար: Լավ էր չէ՞, որ տանկերը մտնում էին քաղաք, լխճում էին, ձեզ էդ ռեժիմը դուր էր գալիս, չէ՞: Ձեզ էդ ռեժիմը դուր էր գալիս, քանի որ դուք ձևական ընդդիմություն էիք խաղում: Դրա համար էլ հիմա Ռոբերտ Քոչարյանի կողքն են կանգնել: Մենք պայքարելու ենք, որ ցրվի այդ Հանրային խորհուրդը: Մենք կարմիր քարտ ենք ցույց տալիս Հանրային խորհրդին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նիկոլը մնացել է Դոն Պիպոյի հույսին