Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի հատ մատս կպել, լայք էի դրել, սաղ աշխարհ տարածեցիք, թե Ջիվանը դաշնակ է, դաշնակցականները թող ուզեն ջիվանական լինել». Ջիվան Աբրահամյան

Մայիս 25,2019 20:37

«Մեր սպիտակ թևկապները խորհրդանշում են՝ պայքարը բաց թևերով և թավշյա հեղափոխության սկզբունքները պահելով: Երբ տեսնենք, որ օրենքն անզոր է մեզ պաշտպանել, մեր սպիտակ թևկապները կարմրեն, հայի պատիժը կզգան»,-այս պահին Ազատության հրապարակում հանուն Հայաստանի անկախ դատական համակարգի, ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ներկայիս իշխանությունների անցկացվող հանրահավաքին հայտարարեց հանրահավաքի նախաձեռնողներից Ջիվան Աբրահամյանը:

Այսպիսով սկիզբ դրվեց սպիտակ թևկապների շարժմանը՝ ընդդեմ գործող դատական համակարգի: Ջիվան Աբրահամյանը, անդրադառնալով իրենց սորոսական անվանելուն և իրեն դաշնակցական համարելուն, պարզաբանեց. «Ամեն մեկն իրենից միֆեր է հնարում, մեզ ասում են սորոսական, մյուսին ինչական, ոչ, մենք հայ ժողովուրդ ենք: Լայքի պատմությանն անդրադառնամ. մի հատ մատս կպել, լայք էի դրել սաղ աշխարհ տարածեցիք, թե դաշնակ է, դաշնակցականները թող ուզեն ջիվանական լինել, ոչ թե Ջիվանը դաշնակցական: Ջիվանը ժողովուրդն է, մեկն է ձեզնից, ես պետք է ուզեմ դաշնակցական լինե՞լ, թող գան միանան հայ ժողովրդին: Ամոթ է. մի ողջ կուսակցությունով դրել, Ջիվան եք քննարկում»:

Ջիվան Աբրահամյանը հարթակից հնչեցրեց՝ «Արցախը, մերն ա»: Հանրահավաքի մասնակիցներից մեկը հայտարարեց՝ Արցախը՝ Հայաստանի մաս, պետությունը սխալ է, Ջիվան Աբրահամյանը ընդմիջեց՝ պրովոկացիաներ չենք ընդունում. մենք չենք եկել կոչեր անելու՝ Ղարաբաղ-Հայաստան կոնֆլիկտ տանելու. «Մեր սպիտակ թևկապները հատուկ կապեցինք, որ եթե մեր արյունով ինքը չկարմրի, մենք կարմիր թևկապ չէինք կապի: Մենք հո վանդալ, վիկինգ չե՞նք»:

Ջիվան Աբրահամյանն ասաց՝ միայն Նիկոլ Փաշինյանի վրա գցելով չէ. ժողովուրդը պետք է տեր կանգնի հեղափոխությանը:

Հարցին՝ ինչպե՞ս պետք է հասնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականին, Ջիվան Աբրահամյանը պատասխանեց. «Ինձ համար կարևորագույն կառույցն ամեն մի դատավորն է, որն անկախ է:  Դատավոր, որ իր ցանկացած կոչով է գործել, այս պահին չի կրել իր համապատասխան պատիժը: Ինձ համար կարևորը ՍԴ նախագահի հրաժարականը չէ, այլ յուրաքանչյուր դատավորի»:

Հարթակից հայտարարվեց, որ հունիսի 3-ին ժամը 19.00-ին կրկին հրավիրվում է հանրահավաք:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031