Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը Բաքվում անցկացնելը ֆուտբոլասերների համար փոքրիկ կոշմար է համարում:
«Ակումբները մեծ խնդիրներ չունեն: Նրանք բնակվում են իդեալական պայմաններում, թռչում են մասնավոր օդանավերով, նստում բիզնես կարգի բազկաթոռներին: Ստեղծված իրավիճակն ավելի շատ կանդրադառնա ֆուտբոլասերների վրա: Դա նրանց համար փոքրիկ կոշմար է»,-ֆրանսիացի մարզչի խոսքերը մեջբերել է Telegraph-ը:
Եվրոպա լիգայի եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին, Ադրբեջանում։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ