Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վանաձոր-Դիլիջան ճանապարհը գտնվում է այս տարվա հիմնանորոգման ծրագրում. պարզաբանում

Մայիս 25,2019 18:47

Վանաձոր-Դիլիջան ճանապարհին կատարվող անցանելիության ապահովմանն  ուղղված
աշխատանքների վերաբերյալ վերջին օրերին տարածվում են տարբեր հրապարակումներ
և մեկնաբանություններ, որոնց վերաբերյալ պարզաբանում ենք:

Վանաձոր-Դիլիջան ճանապարհը գտնվում է այս տարվա հիմնանորոգման ծրագրում,
հետևաբար այն ընթացիկ պահպանության ծրագրում ներառված չէ: Այստեղ փոսային
նորոգումներ նախատեսված չեն:

Հաշվի առնելով, որ հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում էր մեկնարկել
հունիսի կեսին, շինարարին առաջարկվել է որպես ժամանակավոր լուծում
իրականացնել անցանելիության ապահովման աշխատանքներ՝  մինչև հիմնանորոգման
մեկնարկը:

Հանրապետությունում վերջին օրերին տեղացող անձրևների
պայմաններում շինարարը համապատասխան տեխնիկայի միջոցով կատարում  է փոսերի
տեղային չորացում: Հիմնանորոգման աշխատանքներից առաջ առկա ասֆալտբետոնե
ծածկը փոխարինվելու է ամբողջովին նոր ծածկով:

Տարածաշրջանը սպասարկող ընկերությունն աշխատանքները իրականացնում է իր
միջոցների հաշվին:

 

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031