«Փաստինֆո» – ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«ՀՀ երկրորդ նախագահը շուրջ 6 ամիս անցկացրել է անազատության մեջ և դրանից հետո Սերժ Սարգսյանը եկել է նրան տեսակցելու»,-ասաց գրասենյակի ղեկավարը:
Նա նշեց, որ հանդիպումը եղել է անձնական: Հարցին՝ հետագայում հնարավո՞ր է քաղաքական համագործակցություն լինի Սարգսյանի և Քոչարյանի միջև, Սողոմոնյանը պատասխանեց, որ ինքը չի կարծում՝ նման քննարկում է եղել:
Սողոմոնյանն ասաց՝ ապագայում Քոչարյանը կներկայացնի իր ծրագրերն ու տեսակետները, սակայն չի կարող ասել, թե երբ: