Մայիսի 25-ին, ժամը 11:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Ռուբինյանցի 15/5 հասցեում գտնվող «Տաշիր Պիցցա» արագ սննդի կետում, հրդեհ է բռնկվել:
Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:40-ին, մարվել՝ 11։46-ին։
Խոհանոցում ամբողջությամբ այրվել են կտրատող սարքը (սլայսեր), մասամբ էլեկտրական հաշվիչ, անջատիչ և էլեկտրական լարեր՝ 5 գմ:
Կարդացեք նաև
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ