Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան․ «Խախտումներին աչք փակելու մասով խորը անհամաձայնություն ունեմ Սվիտալսկու հետ»․ «Հրապարակ»

Մայիս 25,2019 12:43

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանին խնդրեցինք մեկնաբանել Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու դատաիրավական բարեփոխումների հայտարարությունները, մասնավորապես որ անվերապահ աջակցություն է հայտնել անգամ դատարանների դռները փակելու ակցիային եւ Փաշինյանի հայտարարությունը համարել «բարեփոխումներ իրականացնելու ամուր հանձնառություն»։

Սպասելի՞ էր, որ ԵՄ դեսպանը չի դատապարտի դատարանների պաշարումը։ «Սվիտալսկին դատական բարեփոխումներն աջակցել է, բայց մոռացել է անդրադառնալ դատարանների արգելափակման, ելքերն ու մուտքերն արգելափակելուն գնահատական տալ, մինչդեռ  եվրապառլամենտը գնահատական տվել է։ Հետեւաբար, այն մասով, որ փորձ է անում աչք փակել խախտումներին, ես, բնականաբար, խորը անհամաձայնություն ունեմ Սվիտալսկու հետ»։

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031