Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք սահմանափակ հողային ռեսուրսներով ընկնում ենք պարտավորությունների տակ․ «Ժողովուրդ»

Մայիս 25,2019 12:25

Հայաստանը կլիմայի փոփոխության շրջանակներում պարտավորվել է անտառապատ տարածքները ավելացնել մինչեւ 265 հազար հեկտարով: Այս հիմնադրամից տարածաշրջանում Հայաստանն առաջինն է ստացել դրամաշնորհ` 20 մլն դոլարի չափով. սա նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության օրոք է եղել:

Պարզվում է, այդ պարտավորությունները չկատարելու դեպքում ՀՀ-ն լուրջ խնդիրներ կունենա: Ըստ բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանի` մինչեւ 2030թ. երկրները պետք է ներկայացնեն, թե պարտավորություններից որքանն են իրականացրել: «Նույնիսկ 4 անգամ պակաս թվի դեպքում հնարավոր չէ, չկա այդքան տարածք»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է նա՝ պատմելով, որ Կանադայում ՀՀ ներկայացուցիչներին ասել են, որ հարեւան Վրաստանն ու Ադրբեջանը, ունենալով ավելի մեծ տարածքներ, գտնվելով լավ վիճակում, ավելի զգույշ են եւ փոքր թվեր են վերցնում:

«Իսկ մենք սահմանափակ հողային ռեսուրսներով, միջոցներով ընկնում ենք պարտավորությունների տակ»,- ասել է Ղազարյանը: Փաստորեն, նախկին կառավարությունը ագահություն է արել, եւ չի բացառվում՝ իրավապահներն այս թեմայով ուսումնասիրությունների դեպքում նույնիսկ քրեական գործ հարուցեն:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031