Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշնակցությունը կարգախոս հնչեցնելու փոխարեն պիտի պատասխաներ շատ հստակ հարցի՝ ովքե՞ր են մեղավորները․ «Հայկական ժամանակ»

Մայիս 25,2019 11:36

Եվ այսպես, Դաշնակցությունն Ազատության հրապարակում հանրահավաք կազմակերպեց եւ իշխանություններին դեղին քարտ ցույց տվեց։ Զավեշտ է, իհարկե, որ իշխանություններին դեղին քարտ է ցույց տալիս քաղաքական այն ուժը, որին ժողովուրդն ընդամենը հինգ ամիս առաջ կարմիր քարտ է ցույց տվել եւ «հեռացրել դաշտից» (Ազգային ժողովից), բայց սա դեռ մի կողմ թողնենք։ Դաշնակցականները «զարգանալու ենք չզիջելով» գրությամբ մի մեծ ցուցապաստառ էին բերել հրապարակ՝ ըստ երեւույթին նկատի ունենալով զիջումների անթույլատրելիությունն Արցախի հարցում, ու կողքից նայողների մոտ կարող էր տպավորություն ստեղծվել, թե «ուրեմն իշխանությունները հայտարարել են, որ հնարավոր չէ զարգանալ առանց Արցախի հարցում զիջումների, դաշնակցականներն էլ հակառակն են պնդում»։

Իրականում իշխանություններն, իհարկե, երբեւէ նման բան չեն հայտարարել, բայց քանի որ թեման շրջանառության մեջ է դրվել, արժե մի քանի նկատառումներ ներկայացնել։ Առանց վերջնական խաղաղության հաստատման, առանց շրջափակումը վերացնելու եւ այլն զարգանալ, իհարկե, հնարավոր է, եւ Հայաստանը վերջին 25 տարիներին, իհարկե, զարգացել է (աշխարհում ընդհանրապես հնարավոր չէ գտնել որեւէ երկիր, որը վերջին 25 տարիներին չի զարգացել)։ Բայց մենք բոլորս, այդ թվում՝ նաեւ դաշնակցականները, վստահաբար, հասկանում ենք, որ մեր դեպքում կարեւորը ոչ թե պարզապես զարգանալն է, այլ զարգացման տեմպերով Ադրբեջանից ետ չմնալը։ Որովհետեւ եթե, օրինակ, վերջին 25 տարիներին Հայաստանի տնտեսությունն աճել է տարեկան միջինը 5 տոկոսով, իսկ Ադրբեջանինը՝ ասենք, 6 տոկոսով, նշանակում է՝ իրականում մենք ետընթաց ենք արձանագրել։ Սա միանշանակ է, այս հարցում երկրորդ կարծիք լինել չի կարող, հետեւաբար՝ երբ Դաշնակցությունը հայտարարում է, թե զարգանալու ենք առանց զիջելու, խոսքը պիտի լինի զարգացման այնպիսի տեմպերի մասին, որ Ադրբեջանից ետ չմնանք։

Հնարավո՞ր է արդյոք դա։ Չենք վիճում, գուցեեւ հնարավոր է։ Բայց փաստն այն է, որ մինչեւ հիմա (վերջին 25 տարիներին) դա մեզ չի հաջողվել։ Հետեւաբար՝ Դաշնակցությունը պիտի կարգախոս հնչեցնելու փոխարեն պատասխաներ շատ հստակ հարցի՝ «բա եթե հնարավոր է, ինչո՞ւ մինչեւ հիմա չի հաջողվել, որո՞նք են պատճառները, ովքե՞ր են մեղավորները»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031