«Լա Մեզոն Ռուժ» բուտիկի «Լա ֆայեթ» ռեստորանում արդեն երկրորդ անգամ անցկացվեց ոչ պրոֆեսիոնալ խոհարարների մրցույթը: Այս անգամ այն կայացավ տնային տնտեսուհի Աննա Սարգսյանի եւ ծրագրավորող Լիլիթ Դավթյանի միջեւ:
«Լաֆայեթ» ռեստորանի ավագ խոհարար Տիգրան Հակոբյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք ներկայացնում են թարմ տեղական մսից պատրաստված արտադրանք: Տեսակով միակն են Հայաստանում՝ 100%-անոց բնական, առանց նիտրիտների, նատրիտների ու հավելումների մթերք արտադրելու առումով:
«Այս պահին գյուղացիներից մեկի հետ ունենք պայմանավորվածություն: Նա մեզ համար ազատ պայմաններում հավեր է պահում, դրանք էկոլոգիապես մաքուր են, կերակրված միայն հացահատիկներով` առանց հորմոնների և հավելումների: Խոհարարական այս մրցույթի նպատակը մարդկանց մեր ֆիրմային ծանոթացնելն է: Մրցույթի միջոցով հնարավորություն ենք տալիս մեր ունեցած արտադրատեսակներով որեւէ ուտեստ պատրաստել: Մասնակիցները հայտ են ներկայացնում՝ մեր ֆեյսբուքի եւ ինստագրամի էջերով ուղարկելով իրենց բաղադրատոմսերը : Վերջում ընտրվում են լավագույն բաղադրատոմսերը եւ մրցույթը կայանում է երկու-երեք մասնակիցների միջեւ»,- ասաց ավագ խոհարարը:
Ապա` հավելեց. «Ես եւ «Լա Մեզոն Ռուժ» ընկերության հիմնադիր Ալեն Տուհադյանը շատ արդար ենք դատում: 10 միավորանոց համակարգով գնահատում ենք պատրաստված ուտեստը՝ դիտարկելով պատրաստման արագությունը, համը, ձեւավորումը: Արդյունքում ամենաշատ միավորներ հավաքած մասնակիցը հաղթող է ճանաչվում»:
Ալեն Տուհադյանը եւս կարեւորեց մրցույթի անցկացումը, հավաստիացրեց, որ 100%-անոց բնական, առանց կոնսերվանտների, հավելումների և գունավորիչների մթերքն ու ուտեստները, բնականաբար համեղ են եւ առողջարար:
Այս անգամ պատրաստվեց աղցան հավի կրծքամսով, դրա համար հատկացվեց 30 րոպե ժամանակ: Ավագ խոհարարը կատակեց, թե գնահատելիս դաժան են լինելու, ապա բացատրեց մրցույթի պայմանները: Մրցույթն անցավ ջերմ մթնոլորտում:
Միավորների առավելությամբ հաղթող ճանաչվեց Լիլիթ Դավթյանը:Նրա պատրաստած աղցանը ավելի բարձր գնահատվեց: Մրցույթի ավարտին մասնակիցները մի գավաթ շամպայնով շնորհավորեցին միմյանց:
Երկու մասնակիցներին էլ նվերներ ստացան «Լա Մեզոն Ռուժ» բուտիկի կողմից: Հաղթողը ստացավ Լա Մեզոն Ռուժ ընկերության բնական և օգտակար սննդամթերքի հատընտիր տեսականու զամբյուղը, ինչպես նաև մեկ ամսվա ընթացքում ցանկացած տեսակի գնումներ կատարելու դեպքում կրկնակի միավորներ կուտակելու հնարավորություն: Մրցույթի մասնակիցները, ավագ խոհարարն ու Ալեն Տուհադյանը իբրեւ հուշ լուսանկարվեցին:
Հավելենք, որ Լա Մեզոն Ռուժ բուտիկը պաշտոնապես իր դռներն է բացել 2017 թ․-ի դեկտեմբերի 23-ին Երևանի սրտում՝ Թումանյան 31/3 հասցեում։
Լա Մեզոն Ռուժը հանդիսանում է առաջին բարձրորակ սննդի բուտիկը Հայաստանում, որի ապրանքատեսակները պատրաստված են Հայաստանում միայն բարձրորակ և բնական սննդամթերքով՝ պահպանելով ֆրանսիական խոհարարական արվեստի ժառանգության լավագույն ավանդույթները: Բուտիկ կարելի է այցելել գնումների համար, ճաշելու, ընթրելու, ինչպես նաև համտեսելու բուտիկի կողմից ներկայացվող նրբահամ կերակրատեսակները։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ