Այսօր Գյումրիում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան նախաձեռնությամբ սոցիալապես անապահով շիրակցի 350 ընտանիքների 20 կիլոգրամանոց սննդի արկղեր բաժանվեցին։ Նշենք, որ բարեգործական ծրագիրն իրականացվում է Արաբական Միացյալ Էմիրություններում հայտարարված հանդուրժողականության տարվա շրջանակներում:
Հիշեցնենք՝ ԱՄԷ-ն այն բացառիկ երկիրն է, որն ունի հանդուրժողականության նախարարություն։ Այն ստեղծվել է համաշխարհային մակարդակով ծրագրեր իրականացնելու ու անկախ կրոնից, ռասսայից, մաշկի գույնից աշխարհի տարբեր ժողովուրդների միջև համակեցության ու հանդուրժողականության գաղափարը զարգացնելու։
Տրամադրվող օգնությունները կապված չեն ստացող երկրների քաղաքական ուղղվածության, աշխարհագրական դիրքի, ազգային ռասսայական կամ կրոնական պատկանելության հետ, այլ առաջին հերթին ուշադրություն է դարձվում մարդասաիրական կողմին ու կարիքներին։
Բարեգործական ծրագիրը դեսպանությունն իրականացրել է Խալիֆա բն Զայեդի մարդասիրական կազմակերպության, էմիրաթական կարմիր մահիկի, Շարժայի բարեգործական միության, ինչպես նաև Զայեդի մարդասիրական և բարեգործական կազմակերպության հետ համագործակցությամբ:
Կարդացեք նաև
Կոտայքի և Տավուշի մարզերում ևս բաժանվել է հումանիտար օգնություն։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ