Հայաստանի լավագույն հեծանվորդ Էդգար Ստեփանյանը վաղը գիշեր մեկնում է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ Տուլայում, Մոսկվայում եւ Սանկտ-Պետերբուրգում մասնակցելու է վարկանիշային «Գրան Պրի» երեք մրցաշարի: Որպեսզի մարզիկն առավելագույնս հաջող հանդես գա եւ Հայաստանն արժանապատիվ ներկայացնի, ՀԱՕԿ-ը նրա համար ձեռք է բերել ամերիկյան «TREK» ֆիրմայի արտադրության խճուղային հեծանիվ, որի միջին արժեքը $ 4200 է:
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտն էլ ռեկտոր Վահրամ Առաքելյանի ղեկավարությամբ Էդգար Ստեփանյանին մեկնելուց առաջ նվիրել է վերջին նմուշի սաղավարտ եւ մարզակոշիկներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ