Լրահոս
Օրվա լրահոսը

Գաբրիել Ղազարյան. «Եթե թաեքվոնդոյի ֆեդերացիայի համաժողովն անցկացվել է օրինական դաշտից դուրս, որոշումները պետք է անվավեր ճանաչվեն»

Մայիս 24,2019 20:02

Թաեքվոնդոյի ֆեդերացիայի ընդդիմադիր թեւին, որոնք այսօր ԵԿՄ-ում կազմակերպված ֆեդերացիայի համաժողովը համարում են անօրինական, կառավարության շենքի մոտ հանդիպեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի 1-ին փոխնախարար, նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը:

Նա լրագրողների հարցերին ի պատասխան ասաց, որ տեղյակ է մինչեւ այս պահը թաեքվոնդոյի ֆեդերացիայում տեղի ունեցող իրադարձություններին: «Այո, ես քաջատեղյակ եմ եւ անցած տարվա վերջից աշխատել ենք խնդիրները լուծել օրինական կարգով: Մենք հրավիրել ենք ֆեդերացիայի բոլոր կողմերին, ակումբների ներկայացուցիչներին եւ հորդորել, որպեսզի նոր ընտրություն անցկացնեն: Պետական օղակը հասարակական կազմակերպությունների ներքին քաղաքականությանը եւ գործունեությանը միջամտելու իրավունք չունի: Դա պետության կողմից իրականացվող քաղաքականության, Հայաստանի առաջնության անցկացման, հավաքականի ձեւավորման խնդիր չէ: Կրկնում եմ, մենք միայն հորդորել ենք անցկացնել ընտրություններ: Մեր համար էական չէ, թե ով կընտրվի ֆեդերացիայի նախագահ: Մեր համար կարեւոր է, որ ընտրվող նախագահը մարզաձեւի զարգացման եւ ներդրումների  շատ լուրջ ծրագիր ունենա:

Բայց եթե այսօր անցկացվել են ընտրություններ, ես դա կարող եմ որակել որպես օրինականությունից դուրս անցկացված ծածուկ ընտրություններ: Այստեղ տեսնում եմ մարզիչ-մանկավարժների, որոնք ֆեդերացիայի անդամ են: Նրանք պարտավոր էին պատշաճ կերպով իրազեկված լինել  համաժողովի անցկացման օրվա, ժամի  եւ օրակարգի մասին: Մենք որպես նախարարություն, նույնպես պարտադիր պետք է  տեղյակ լինեինք եւ մեր ներկայացուցիչը ներկա լիներ:

Սակայն որքան էլ ֆեդերացիան հասարակական կազմակերպություն է, չմոռանանք, որ այն նաեւ մարզական կազմակերպություն է, զբաղվում ե կոնկրետ մարզաձեւով, եւ հավաքական թիմերը Եվրոպայի, աշխարհի առաջնություններում ներկայացնում են Հայաստանը:

Ես դիմելու եմ արդարադատության նախարար իմ գործընկերոջը: Կփորձենք միասին շատ կարճ ժամանակում լուծում գտնել: Եթե համաժողովը եւ ընտրություններն անցկացվել են օրինական դաշտից դուրս,ապա դրանց արդյունքներն պետք է անվավեր ճանաչվեն», – ասաց Գաբրիել Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031