Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա լկտի սաբոտաժ էր». Արամ Մանուկյանը՝ Քոչարյանի ազատման մասին

Մայիս 24,2019 18:02

«Շնորհավորում եմ բոլորիս՝ Գագիկ Հարությունյանի հրաժարականի առթիվ: Դա գործնական եւ հստակ քայլ է այն խնդրի մասին, որից հիմա խոսում ենք: Իսկապես շնորհավորելու խնդիր է սա: Տարոսը՝ Սահմանադրական դատարանին»,-ԱԺ ամբիոնից այսօր անցումային արդարադատությանը նվիրված լսումների ժամանակ հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով. «Խնդիրը քաղաքական է, հետո նոր՝ իրավաբանական: Քաղաքական է, քանի որ միտված է իշխանափոխությունը վերջնական փուլի հասցնելուն: Եկեք չխաբենք իրար: Իշխանափոխությունը դեռեւս ավարտուն չէ»:

Անդրադառնալով Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատմանը, Արամ Մանուկյանը համոզմունք հայտնեց, որ դա դատական համակարգի սաբոտաժն էր. «Լկտի սաբոտաժ: Քաղաքական կամքը շատ քիչ է՝ գործընթացն ավարտին հասցնելու համար»:

Ապա` Արամ Մանուկյանը դիմեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին՝ հիշեցնելով, որ ՀԱԿ-ը վաղուց հրապարակել է ցուցակը 60-ից ավելի դատավորների, քննիչների եւ դատախազների, որոնք, Արամ Մանուկյանի բնորոշմամբ, պետք է քրեական հետապնդման ենթարկվեն՝ մարտի մեկի իրադարձությունների բացահայտման շրջանակում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031