Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմարդյունաբերական համալիրը, արտադրական ներուժը, ձեռնարկությունները պետք է տեղափոխվեն և տեղավորվեն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կառուցվածքի մեջ. վարչապետ

Մայիս 24,2019 17:43

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ:

Վարչապետը, բացելով նիստը, նշել է, որ կառավարության համար ռազմարդյունաբերության ոլորտը գերակայություն է, և այս ոլորտի հետ կապված լուրջ ծրագրեր ու նպատակներ կան: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ կառավարության կառուցվածքի փոփոխություններին, որոնց արդյունքում ստեղծվելու է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: «Ռազմարդյունաբերական համալիրը, արտադրական ներուժը, արտադրական ձեռնարկությունները պետք է տեղափոխվեն և տեղավորվեն այս նախարարության կառուցվածքի մեջ: Մենք այս թեմայով արդեն մի քանի աշխատանքային քննարկումներ ունեցել ենք և պետք է լուրջ խնդիրներ դնենք այս ոլորտի առաջ, որպեսզի այս ուղղությունը խթան հանդիսանա ոչ միայն մեր անվտանգության մակարդակի բարձրացման, այլև տնտեսության զարգացման համար, որի հետ կապված կարևորագույն խնդիրներից մեկը մեր երկիրը տեխնոլոգիապես զարգացած երկիր դարձնելն է», – նշել է կառավարության ղեկավարը:

Նիստի ընթացքում ներկայացվել են ռազմարդյունաբերական համալիրի համար երիտասարդ մասնագետների պատրաստման ուղղությամբ տարվող աշխատանքները, քննարկվել են գիտություն-տեխնոլոգիաներ-ռազմարդյունաբերություն-տնտեսություն շղթայի կառուցմանը և արդյունավետ կիրարկմանը վերաբերող հարցեր:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031