Aravot.am-ի դիտարկմանը, թե տեր է կանգնել իր հայտարարությանը եւ դիմել է դատարան` օպերային թատրոնի տնօրենի պաշտոնում վերականգնվելու համար, Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը պատասխանեց.«Այո՛: Դատական հայց եմ ներկայացրել ընդդեմ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի:
Պահանջում եմ անվավեր ճանաչել իմ՝ որպես օպերային թատրոնի տնօրենի լիազորությունները դադարեցնելու մասին հրամանը: Կարծեմ ես ինքս ինձ չեմ նշանակել թատրոնի տնօրեն: Թող դատարանը որոշում կայացնի, այլ ոչ թե այն լինի միանձնյա»:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Մաեստրոյի հետ հարցազրույցի մանրամասները` մայիսի 25-ի տպագիր «Առավոտում»:
Կարդացեք նաև