Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ինքնադատաստանի կոչերի պատճառը դատաիրավական համակարգի՝ բարեփոխումներին դիմադրելն է». ԱԺ փոխնախագահ

Մայիս 24,2019 17:31

«Ցավոք, դատաիրավական համակարգը մինչ օրս մեծ փոփոխությունների չի ենթարկվել: Հեղափոխությունից հետո տեսնում ենք դատավորների որոշումների պատճառով տեղի ունեցած հանրային ցասումի պոռթկումներ»,-անցումային արդարադատությանը նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ այսօր հայտարարեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

Նրա բնորոշմամբ՝ եթե դատաիրավական համակարգն, այնուամենայնիվ, չի ուզում մասնակցել ժողովրդավարության կայացմանը միտված փոփոխություններին, ապա դառնում է կրողը մի գործընթացի, երբ ինքնադատաստանի եւ հակաիրավական կոչեր են հնչում. «Դրանց պատճառն այն է, որ դատաիրավական համակարգը դիմադրում է բարեփոխումներին»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031