«Տարիներ շարունակ Հայաստանում կայացվել են քաղաքական դատավճիռներ, նախագահականից թելադրված դատավճիռներ: ՄԻԵԴ-ում գտնվող գործերը՝ որպես վկայություն»,-ԱԺ-ում այսօր անցումային արդարադատության մասին խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Իսկ թե ինչպես պետք է կատարել դատաիրավական համակարգի բարեփոխումներ, Զոհրաբյանը շեշտեց. «Ներկա միջավայրում կա անհանդուրժողականություն այլակարծության հանդեպ։ Հնչում են գիլյոտինի եւ քաղաքական վենդետայի կոչեր։ Ա՞յս միջավայրում պետք է բարեփոխել դատաիրավական համակարգը: ԲՀԿ մոտեցումն այն է, որ բարեփոխումները պետք է լինեն միայն օրինականության սահմաններում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև