«Իմ կարծիքով՝ Հրայր Թովմասյանը ավելի շուտ պետք է հրաժարական տար՝ Գագիկ Հարությունյանից առաջ, որովհետեւ նա քաղաքական միավոր է»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Գագիկ Հարությունյանի՝ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարական տալուն, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Նրա գնահատմամբ՝ Հրայր Թովմասյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ընտրվելը ժամանակին կասկածելի գործընթաց է եղել. «Այն հարցեր է առաջացրել իրավաբանների մոտ: Բացի այդ, նա ՀՀԿ անդամ է, իսկ ՀՀԿ-ին հանրությունը մերժել է»:
https://www.facebook.com/aravot.am/videos/333682553984123/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ