Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Ռոբերտ Քոչարյանի ապօրինի ազատումն այդ սխալի հետեւանքն է»

Մայիս 24,2019 15:46

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը կարծում է, որ անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման հարցում հեղափոխական իշխանությունը լուրջ ուշացել է: «Վաղուց էր պետք սկսել, բայց, չգիտեմ ինչու, բավականին հանգիստ վերաբերվեցին դատական այս կոռումպացված իշխանության պահպանմանը, ինչը լուրջ սխալ էր: Եւ այսօր Ռոբերտ Քոչարյանի ապօրինի ազատումն այս սխալի հետեւանքն է»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց նա:

Լեւոն Զուրաբյանը նշեց. «Շատ լավ գիտենք, թե ովքեր են դատավորները, թե ինչպես են կաշառքով որոշումներ ընդունում: Եթե ժամանակին քայլեր արվեին, եւ հատկապես Մարտի մեկի գործով անարդար վճիռներ կայացրած դատավորները դատապարտվեին, այսօր նման խնդրի չէին բախվի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031