«Մենք բազմիցս քննադատել ենք նրա դերը կեղծված ընտրությունները լեգիտիմացնելու հարցում եւ շատ այլ հարցերում, երբ նա ուղղակի սատարել է գործող ռեժիմին՝ գործելով իր առաքելությանը հակառակ: Այսինքն, նա գործել է ոչ թե մարդու իրավունքների պաշտպանության համար, այլ լեգիտիմացրել է ռեժիմի հանցագործությունները»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Գագիկ Հարությունյանի՝ բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարական տալուն, ասաց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:
Նրա բնորոշմամբ՝ եթե հեղափոխություն է կատարվում, տրամաբանական է, որ նման անձինք պետք է հեռանան, «Նրանց ժամանակն ավարտվել է: Եթե սա սկիզբ է մի գործընթացի, որը կբերի դատական իշխանության վերափոխմանը, շատ լավ է, բայց մեկ հրաժարականով հարց չի լուծվում»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Ծափահարությունների տարափ կոնգրեսի ներկայացուցիչին: Ն.Փաշինյանը իր համախոհներով դուրս է եկել հարվածային դիրք՛ հակառակորդը խուճապի մեջ է: