Լրահոս
Օրվա լրահոսը

Իոաննիսյանը Վանեցյանին հորդորում է. «Զուսպ խոսիր…եթե նախկինում փաստ չունեինք, այժմ մենք ունենք ցուցմունքը Վանեցյանի ենթականերից մեկի»

Մայիս 24,2019 14:54

Այսօր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանին խորհուրդ էր տվել հանգիստ նստել իր տեղը:

Հիշեցնենք, որ Իոաննիսյանը Արթուր Վանեցյանին մեղադրել էր քրեական հեղինակություններ` Վստրեչի Ապերի, Թոխմախի Բաբոյի, Վովայի Արշակի հետ մտերիմ հարաբերություններ ունենալու մեջ եւ ասել էր, որ ԱԱԾ-ն դուրս է գալիս իր լիազորությունների շրջանակից, Վանեցյանը պաշտոնական դիրքի չարաշահում է թույլ տալիս:

Խոսքը «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ Գարեգին Միսկարյանի գործի մասին է:

Իոաննիսյանը, Aravot.am-ի հետ զրույցում արձագանքելով Վանեցյանի հորդորին՝ ասաց. «Ես, ճիշտն ասած, եւս մեկ անգամ Վանեցյանին կհորդորեմ, որ հնարավորինս զուսպ խոսի եւ հնարավորինս խոսի միայն այն դեպքում, երբ դա բխում էիր պարտականությունների իրականացումից: Սա առաջին դեպքը, չի, երբ Վանեցյանը խոսում է ինչ-որ բան, որը որեւէ կապ չունի իր պարտականությունների կատարման հետ: Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանի գործունեությանը, նրա գործունեության հետ կապված արդեն հանցագործության մասին հաղորդումն իմ եւ Արթուր Սաքունցի կողմից ուղարկվել է ՀՔԾ: Մենք պնդում ենք, որ տեղի է ունեցել ՔրՕրի 308-րդ հոդվածով արգելված արարք ԱԱԾ աշխատակիցների եւ հավանաբար նաեւ Արթուր Վանեցյանի կողմից: Առնվազն մենք արդեն փաստ ունենք, որ դա եղել է Արթուր Վանեցյանի գիտությամբ: Եթե նախկինում փաստ չունեինք, այժմ մենք ունենք ցուցմունքը Վանեցյանի ենթականերից մեկի, ինչը մեզ պնդում է ասել, որ այդ հոդվածով սահմանված հանցագործությունը տեղի է ունեցել առնվազն իր գիտությամբ»:

Ինչ վերաբերում է քրեական հանցագործներին՝ Իոաննիսյանն ասաց. «Վստրեչի Ապերը, Վովայի Արշակը իրենց հիմա շատ ավելի հանգիստ ու ազատ են զգում, քան մի տարի առաջ»:

Հարցին՝ այդ հանգստությունը նրանց տվել է Վանեցյա՞նը՝ Իոաննիսյանը պատասխանեց. «Մենք լուրջ հիմքեր ունենք ենթադրելու, որ այդ հանգստությունը իրենց տվել է Վանեցյանը»:

Մենք փոխանցեցինք Վանեցյանի խոսքերը, որ իր լիազորություններից դուրս չի եկել՝ Իոաննիսյանը պատասխանեց. «Վանեցյանը այդ առումով սուտ է ասում, ես ասում եմ՝ հանցագործության մասին հաղորդումն ուղարկված է, իրենք դուրս են եկել իրենց լիազորություններից, գործել են ծառայության շահերի դեմ եւ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Այդ թվում նաեւ քաղաքական պատասխանատվություն պետք է Վանեցյանը կրի, եթե Դավիթ Սանասարյանի գործով չկարողանան հիմնավորել մեղադրանքը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031