Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորներին հասանելիք օճառը վաճառում են Գյումրու շուկայում․ հարցով սկսել է հետաքրքրվել ռազմական ոստիկանությունը

Մայիս 24,2019 14:08

Երեկ գյումրեցի լրագրողներից մեկն՝ Անահիտ Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր տեղադրել՝ հայտնելով, որ «ՊՆ» գրառումով օճառները՝ հատը 100 դրամով, վաճառվում են Գյումրու կենտրոնական շուկայում։ Լուսանկարից ակնհայտ է, որ խոսքը խոշոր խմբաքանակի մասին է։ Լրագրողն անգամ հստակ հասցեն է նշել, թե որտեղ են բացօթյա վաճառում օճառները․ Գյումրու շուկա՝ «Կառոնա» սուպերմարկետից վերև։

«Այսօր Գյումրու շուկայից օճառ պետք է գնեի, սիրտս կասկած ընկավ, չգնեցի: Մեր ժողովրդի մեջ կան մարդիկ, ովքեր չեն ուզում փոխվել: Գետինը մտնեք, ձեզանից պրծնենք: Ձեր նմանների երեսին թքել է պետք: Ձեզ ոչ մի իշխանափոխություն, հեղափոխություն չի հեղափոխի: Այսպիսի մտածելակերպով անձանց միայն գերեզմանը կփրկի: Գյումրու շուկան է, օճառներ են վաճառում, հատն արժե 100 դրամ: Դրանց վրա նշված է Պաշտպանության նախարարություն: Ախր մենք մեծ գումարներ էլ չունենք, որ տրամադրենք բանակին եւ ոմանք այսպես են վարվում», -գրել էր Անահիտ Սիմոնյանը։

Մենք թեմայի շուրջ պարզաբանում խնդրեցինք ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից, որն ասաց․ «Զբաղվում է ռազմական ոստիկանությունը, արդյունքները լինեն, կասենք»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարն՝ Անահիտ Սիմոնյանի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031