Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ հունիսի 7-ին հրաժարական կտա Պահպանողականների կուսակցության առաջնորդի և վարչապետի պաշտոններից, հաղորդում է BBC-ն:
Դաունինիգ Սթրիթի տարածած էմոցիոնալ հայտարարության մեջ Մեյը նշում է, որ հնարավորինս ամեն ինչ արել է պաշտպանելու 2016թ. ԵՄ-ից դուրս գալու հանրաքվեի արդյունքները: Նա նաև ափսոսանք է հայտնում, որ իր այդ ծրագիրը աջակցություն չգտավ:
Թերեզա Մեյը կշարունակի մնալ վարչապետի պաշտոնակատար՝ մինչև նոր կառավարության ձևավորումը: Այդ գործընթացը կարող է տևել մոտ վեց ամիս:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ