ԱԺ-ում այսօր անցումային արդարադատության թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Դեմոկրատական կուսակցության ղեկավար» Արամ Սարգսյանը «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» նախագահ Կարեն Զադոյանին հետեւյալ հարցն ուղղեց. «60-70% դատավորները, կարծում եմ, չեն հաղթահարի «վեթթինգը»: Մենք ունե՞նք ազնիվ եւ անկաշառ դատավորների կադրային բազա, որպեսզի կողմնակալ դատավորները փոխարինվեն»:
Կարեն Զադոյանը պատասխանեց. «Այսօր ստեղծված է բացառիկ պատուհան՝ ոչ բարեխիղճ դատավորների համար, որպեսզի իրենց կամքով հեռանան դատական համակարգից: Դա բացառիկ հնարավորություն է՝ մինչեւ «վեթթինգի» գործիքակազմի կիրառումը: Հուսամ՝ շատ դատավորներ ինքնուրույն դուրս կգան այդ համակարգից, իսկ «վեթթինգի» ենթարկված դատավորները, վստահ եմ, ավելի են ուժեղանալու»:
Կարեն Զադոյանի բնորոշմամբ. «Եթե ժողովուրդն առաջիկայում որոշելու է, որ «վեթթինգ» է իրականացվելու դատավորների հանդեպ, ապա այն կլինի, եւ դրանում որեւէ խնդիր եւ ռիսկ չկա: Չեմ ասում, թե ներկայիս օրենքներով հնարավոր չէ դա իրականացնել, բայց հարցը լուրջ պետք է քննարկվի»:
Իսկ թե ինչպես են լրացվելու «վեթթինգը» չհաղթահարած դատավորների թափուր տեղերը, Կարեն Զադոյանը նշեց. «Երբ կլինեն բարեխիղճ եւ թափանցիկ մրցույթներ, վստահ եղեք, որ այդ տեղերը զբաղեցնող դատավորներ կլինեն»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ