Լրահոս
Օրվա լրահոսը

Սոֆիայի Ազգային գրադարանում տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը

Մայիս 24,2019 13:39

Բուլղարիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ և հովանավորությամբ մայիսի 22-ին Սոֆիայի Ազգային գրադարանում տեղի ունեցավ միջնադարի հայ մեծագույն գրող և փիլիսոփա Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը:

Միջոցառման սկզբում նոր հրատարակված գրքերը, որպես աղոթամատյան, օրհնվեցին Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հոր կողմից, այնուհետև տպագրության նախաձեռնող և միջոցառման կազմակերպիչ Սոնա Մինասյանը շնորհանդեսի բազմաթիվ մասնակիցներին ներկայացրեց Նարեկացուն և նրա գրական ժառանգության գլուխգործոցը՝ «Մատյան ողբերգության» պոեմը՝ որպես հայ միջնադարյան գրական մտքի ամենամեծ արգասիքը: Բանախոսը նշեց, որ պոեմը պատկանում է երբևէ ստեղծված գեղարվեստական մեծագույն արժեքների թվին և ամփոփում է այն լավագույնը, որ ստեղծել է հայ հավաքական միտքը հնագույն ժամանակներից մինչև 10-րդ դար:

Միջոցառման ընթացքում ընթերցվեցին հատվածներ «Մատյան ողբերգության» պոեմից: Հնչեց հայ հոգևոր երաժշտություն, այդ թվում Կոմիտասի ստեղծագործությունները երգչուհի Մարի Բասմաջյանը և ջութակահար Նարինե Վարդանյանի կատարմամբ:

Միջոցառմանը, որին ակտիվ մասնակցություն ունեցան դեսպան Արմեն Սարգսյանը և դեսպանության անձնակազմը, ներկա էին Սոֆիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, արվեստի և գրականության գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

ԱԳՆ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031