Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բաժանարար գծերը ոչ թե կրոններն են քաշում, այլ դրանց մեկնաբանությամբ զբաղվող մարդիկ». Նիկոլ Փաշինյան

Մայիս 24,2019 13:12

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր Հայաստանում, Վրաստանում եւ աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված համաժողովին: «Կրոնի ազատությունն ամենակարեւոր ազատություններից մեկն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ իր համոզմամբ, մարդն Աստծուն հավատալով առաջին հերթին հավատում է ինքն իրեն: Հետեւաբար, կրոնին եւ Աստծուն հավատալն, ամեն մարդու համար ինքն իրեն հավատալ է, ազատություն է: «Ժամանակակից աշխարհում եւ դրանից առաջ էլ կան մարդիկ, ովքեր իրենք իրենց հավատում են՝ Աստծուն չհավատալով, բայց այս պարագայում էլ, մարդն ինքն իրեն հավատալու գործընթացում առանցքային դերակատար է դարձնում մարդուն»,- ասաց վարչապետը` բացատրելով` կրոնի ազատությունը մարդու ազատությունն է, կրոնի նկատմամբ մարդու ազատությունն ամենակարեւոր արժեքներից է եւ առնչվում է այն բոլոր արժեքների հետ, որոնք այսօր համընդհանուր կերպով ճանաչված են մարդկության կողմից:

Նիկոլ Փաշինյանն արձանագրում է`ՀՀ-ն մի երկիր է, որն իսկապես հետամուտ է կրոնի, համոզմունքի, հավատքի, խղճի ազատությանը: Եվ նոր Հայաստանն էլ լիարժեք հավատարիմ է այս արժեքներին. «Այն, որ Հայաստանի ազգային եւ կրոնական փոքրամասնություններն իրենց զգում են լիարժեք, դա իմ ասածի ապացույցներից մեկն է»: Ըստ նրա, ազգային եւ կրոնական փոքրամասնությունները Հայաստանում պետք է երաշխավորված լինեն, իրենց լիարժեք զգան, իրենց ինքնությունը պահպանելու, զարգացնելու, իրենց ինքնությամբ հպարտանալու հնարավորություն պետք է ունենան»:

Վարչապետը հերքում է այն տարածված մտայնությունը, որ կրոնը բաժանում է մարդկանց: Նկատում է`հանրահայտ, ամենատարածված կրոնների մեծ մասը բխում են միեւնույն Աստծուց եւ սա ստիպում է ասել. «Բաժանարար գծերը ոչ թե կրոններն են քաշում, այլ դրանց մեկնաբանությամբ զբաղվող մարդիկ»: Կրոնը, իրականում, ըստ նրա, մարդկանց միավորելու, խաղաղություն եւ ներդաշնակության հաստատելու համար է, երջանկության հասնելու համար է եւ եթե բաժանարար գծերը կառուցվել են այս կամ այն կրոնի տարբեր մեկնաբանությունների բերումով, դա նշանակում է, որ նույն մարդիկ այլ մեկնաբանմամբ կարոն են հանել իրենց իսկ կողմից ստեղծված այդ գծերը. Դրա կարեւոր պայմանը միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքն է:

Նիկոլ Փաշինյանը համաժողովին մաղթեց`«Դուխով հետամուտ լինել այս բարդ հարցերի լուծմանը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031