Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան. «Բոլոր ուսանողներին իմն եմ համարում, բայց նրանք փակում են իմ առջեւ դուռն ու ասում են՝ «կմնաք այստեղ, որքան կամենանք». «Ժողովուրդ»

Մայիս 24,2019 13:06

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը ազատման դիմում է գրել եւ այլեւս Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի Դերասանի վարպետություն եւ ռեժիսուրա ամբիոնի վարիչը չէ։ Ինչպես հայտնի է, ինստիտուտում ոեկտորի ընտրությունն ուղեկցվում էր ուսանողության կողմից բողոքի ակցիայով։ Նրանք պահանջում էին չեղարկել ընտրության արդյունքները եւ առաջադրել այլընտրանքային թեկնածուի, որը կներկայացնի ուսանողության շահերը։ Նշենք, որ Թատերական ինստիտուտի ռեկտոր է ընտրվել Լիլիթ Արզումանյանը։ Ուսանողները փակել էին ինստիտուտի դռները եւ պնդում էին իրենց պահանջը։

Բանակցություններից հետո ուսանողները թույլ էին տվել ինստիտուտի շենքից դուրս գալ միայն Ռուբեն Բաբայանին։ Վերջինս «Ժողովուրդ» օրաթերթին ներկայացրել է ինստիտուտում տիրող իրավիճակը, իր հրաժարականի պատճառը, անդրադարձել է բուհում առկա խնդիրներին։

-Թավշյա հեղափոխությունից հետո, կարծես թե սովորություն է դարձել փողոցներ, բուհեր, դասասենյակներ փակելով  խնդիրների մասին բարձրաձայնել: Արդյոք տվյալ պարագայում սա լավագո՞ւյն լուծումն է:

–Զեր ասածի մեջ կա ճշմարտություն։ Բայց եթե մենք մեկ տարի առաջ քննադատում էինք բուհերի ղեկավարներին, որոնք դռները փակում էին ուսանողների առաջ, այսօր կարող ենք արձանագրել, որ ուսանողներն են նրանց՝ դասախոսական կազմին, պատանդ պահում։ Բայց ի՞նչ է նշանակում դա։ Դռան ետեւում կանգնած են մարդիկ, եւ յուրաքանչյուրն ազատ տեղաշարժման իրավունք ունի։ 25 տարի դասավաևդել եմ այդ հաստատությունում, բոլոր ուսանողներին իմն եմ համարում, բայց երբ նրանք փակում են իմ առջեւ դուռն ու ասում են՝ «կմնաք այստեղ, որքան կամենանք», ինձ մնում է այլեւս չմտնել բուհ։

–Բայց, տեսեք, մեկ տարի առաջ նման ծայրահեղ քայլերի դիմում էին, որովհետեւ չկար երկխոսություն իշխող օղակների եւ ցուցարարների միջեւ։ Այսինքն՝ վերջիններիս լսող չկար, եւ նման մեթոդը պատճառաբանված էր։ Հիմա այդ երկխոսության հնարավորությունը ուսանողներին տրվե՞լ է, թե՞ ոչ։

–Իհարկե, տրվել է, ավելին՝ Կառավարման խորհրդի (որի անդամներից եմ նաեւ ես) նիստի ժամանակ ասել եմ, որ պարտադիր պետք է երկխոսություն լինի, նույնիսկ առաջարկեցի, որ խորհուրդն իր ամբողջ կազմով հանդիպի ուսանողներին, որովհետեւ նրանց բողոքները տրամաբանական են։ Խորհրդի բոլոր անդամները հաճույքով համաձայնեցին։ Իրականում հենց երկխոսության արդյունքում են գալիս որեւէ եզրահանգման, ոչ թե «Մահ կամ ազատություն» լոզունգն առաջ տանելով։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031