Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյան. Ազգային ժողովը ԲԴԽ-ի եւ ՍԴ-ի հարցում որեւէ գործառույթ չունի. «Ժողովուրդ»

Մայիս 24,2019 12:57

Օրեր առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստը բավական բուռն է անցել, եւ պատգամավորները քննարկել են դատական համակարգի հետ կապված հարցեր։ Օրինակ՝ պատգամավորներից մեկն ասել Էր. «Արտակ Զեյնալյանին էդքան ասեցինք ցրե՛ք ԲԴԽ-ն, ցրե՛ք ՍԴ-ն, եւ դա կարող ենք անել»։ Եվ հետաքրքիր է, որ ամբողջ քննարկման ընթացքում հենց այդ միտքն է առաջնային եղել, որ ԱԺ-ն կարող է ցրել ԲԴԽ– ն եւ ՍԴ-ն, ընդ որում՝ դա անել Սահմանադրության անցումային դրույթների հիման վրա։

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում սահմանադրագետ Վարդան Այվազյանը նշեց, թե Ազգային ժողովը ԲԴԽ-ի եւ ՍԴ-ի հարցում որեւէ գործառույթ չունի, քանի որ այդ երկու կառույցների անդամների հետ կապված հարցերը կանոնակարգվում են Դատական օրենսգրքով (ԲԴԽ-ի դեպքում) եւ Սահմանադրական դատարանի մասին օրենքով (ՍԴ-ի դեպքում)։

Սահմանադրագետի խոսքով՝ այս երկու օրենքներում մանրամասն ամրագրված են այն դրույթները, որոնցով կարող են այս կառույցները լուծարել կամ անդամներին հետ կանչել, եւ այստեղ ԱԺ-ն որեւէ միջամտություն չի կարող անել։ Այվազյանի խոսքով՝ դա կարող են անել միայն այն դեպքում, եթե, օրինակ, այդ օրենքներում փոփոխություններ անեն եւ ամրագրեն, որ Ազգային ժողովը կարող է հետ կանչել նրան։ Սակայն սա էլ, նրա խոսքով, կարող է հակասահմանադրական լինել, հետեւաբար ամեն ինչ մնում է անել վերը նշված երկու օրենսգրքերով ամրագրված դրույթներով։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031