Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան Հարություն Բաղդա­սարյան. Ամենից շատ տուժելու են այն դատավորնե­րը, որոնք չեն ընդդիմանա. «Հրապարակ»

Մայիս 24,2019 12:47

Ինչպե՞ս Է կիրառվելու վեթինգը կամ զտումը, ֆիլտրումը մեր դատաիրավական համակարգում, այս հարցի պատասխանն են փորձում ստանալ ակտիվ քաղաքացիները:

Քաղաքական մի շարք դատա­վարություններում ներգրավված փաստաբան Հարություն Բաղդա­սարյանն առնվազն մեկ տարի ուշա­ցած է համարում կառավարության նախաձեռնությունը, քանի որ այդ ամենը պետք է իրականացվեր հե­ղափոխության սկզբնական փուլում:

Փաստաբանը նշում է, որ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմացրել է հանրության կողմից 2015թ. չընդունված սահմանադրությունը, հետո այդ սահմանադրությամբ գնա­ցել, ոչ օրինական ճանապարհով իշխանության եկած ՀՀԿ-ից ընդունել է վարչապետի պաշտոնը:

«Եթե այդ ամենն աներ հեղա­փոխական ճանապարհով, ապա ոչ ոք ոչ մի բան չէր ասի, որովհետեւ հեղափոխությունն օրենքով չի կա­տարվում: Եթե դրա վերաբերյալ օրենք ընդունվի, եւ այդ օրենքով կսահմանվի, թե որ դատավորի հետ որ դեպքում ինչպես պետք է վարվել, այդ ժամանակ էլ կարե­լի Է խոսել այդ մասին: Բայց չենք պատկերացնում, թե այդ օրենքն ինչ իրավական հիմքերով է ընդունվե­լու, Սահմանադրությունը տալի՞ս է այդ հնարավորությունը, թե՞ ոչ: Հիմա անդրադառնանք վեթինգին: Ինչո՞ւ պետք է ես ասեմ, թե իմ եկա­մուտները որտեղից են, եթե ես չունեմ դրա պարտականությունը: Ամենից շատ տուժելու են այն դատավորնե­րը, որոնք չեն ընդդիմանա, դիմում կգրեն եւ դուրս կգան համակարգից: Հասարակությունն էլ տեղեկանալու է, որ հենց նրանք են ամենակաշառակեր դատավորները, դրա համար են դիմում գրել ու դուրս եկել»,– նշեց փաստաբանը:

Նկատեցինք, որ ժամանակին բազմիցս հենց Մարտի 1-ի գործով, այլ հասարակական հնչեղություն ունեցող գործերով հրապարակվել են բազմաթիվ դատավորների անուններ, որոնց կայացրած վճիռները բողոքարկվել են Մարդու իրա­վունքների եվրոպական դատարանում, ՄԻԵԴ-ի որոշումներն էլ հաստատել են քաղաքացիների իրա­վունքների կոպիտ խախտումները:

Հարություն Բաղդասարյանը հա­կադարձում է՝ ինչո՞ւ նոր իմացանք այդ դատավորների մասին, Մարտի 1-ի գործով Փաշինյանին չէի՞ն դատել:

«Ես չեմ հավատում, որ կարե­լի է այդ ուղղությամբ աշխատանք կատարել իրավական դաշտում, չեմ հավատում նաեւ, որ դա այն արդյունավետ եղանակն է, որ պետք է իրականացվի: Ես կարծում եմ, որ այս դեպքում թացը չորի հետ կարող է  խառնվել, եւ դրա նպատակը ոչ թե դատական անկախ համակարգ ստեղծելն է, այլ այնպիսի դատական համակարգ, որը ենթարկվի ներկա իշխանություններին: Դատավորներն այդ դեպքում կդառնան հպատակ եւ կենթարկվեն գործադիր իշխանությանը»,– ասաց փաստաբանը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031