Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն ընդդեմ ապատեղեկատվության. հինգ միջոց՝ ինքներդ ձեզ պաշտպանելու համար

Մայիս 24,2019 12:35

«ԵՄ-ն ընդդեմ ապատեղեկատվության» արշավը տարածել է տեսանյութ, որը ներառում է  խորհուրդներ, թե ինչպես քաղաքացիները կարող են բացահայտել և պաշտպանվել ապատեղեկատվությունից:
Տեսանյութը սկսվում է խոսքերով, թե ապատեղեկատվությունը կարող է իրական տեղեկատվության տեսք ունենալ, բայց իրականում այն այդպիսին չէ: Այնուհետև թվարկվում են նախազգուշացնող նշաններ, որոնք կարող են հուշել ապատեղեկատվության առկայության մասին:

Թիվ մեկ խորհուրդն այն է, որ անհրաժեշտ է ստուգել տեղեկատվության աղբյուրը: Ապատեղեկատվությունից հնարավոր է խուսափել՝ համոզվելով, որ տվյալ պատմությունը տարածել են նաև այլ աղբյուրներ:

Մշտապես օգտակար է նաև ստուգելը, թե արդյոք տվյալ կասկածելի լրատվամիջոցը առկա է ԵՄ-ի՝ ապատեղեկատվություն դեմ պայքարի համար նախատեսված տվյալների բազայում ու մեկ անգամ ևս մտածել՝ նախքան սոցիալական ցանցերում համանման բովանդակության տարածելը:

«ԵՄ-ն ընդդեմ ապատեղեկատվության» արշավն իրականացվում է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության «East Stratcom» օպերատիվ աշխատանքային խմբի կողմից: Այս թիմը ձևավորվել է 2015 թվականի մարտից հետո, երբ ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարները կարևորեցին Ռուսաստանի կողմից իրականացվող ապատեղեկատվական արշավներին դիմագրավելու անհրաժեշտությունը:

EU NEIGHBOURS east 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031