Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորհուրդ կտամ պարոն Իոաննիսյանին հանգիստ նստի տեղը». Վանեցյանը՝ Վստրեչի Ապերի, Թոխմախի Բաբոյի, Վովայի Արշակի հետ իր հարաբերությունների մասին

Մայիս 24,2019 12:26

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից Դանիել Իոաննիսյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին մեղադրում է քրեական հեղինակություններ` Վստրեչի Ապերի, Թոխմախի Բաբոյի, Վովայի Արշակի հետ մտերիմ հարաբերություններ ունենալու մեջ:

Այսօր լրագրողների հետ զրույցում Վանեցյանն անդրադարձավ, թե նրանցից յուրաքանչյուրի հետ ինչ հարաբերություններ ունի, առաջինը խոսեց Թոխմախի Բաբոյի մասին. «Իր հետ ես ծանոթ եմ դեռեւս 1996-ից, երբ ես ծառայում էի ՀՀ ԶՈՒ-ում, իսկ ինքը՝ ռազմական ոստիկանությունում: Ճանաչել եմ, ինքը եղել է սպա, ես եղել եմ զինվոր, ոչ թե մտերմություն եմ արել, այլ ուղղակի եղել է սպա, ճանաչել եմ: Այն մեղադրանքները, որ հնչեցվում են, իրականության հետ կապ չունեն: Արշակ Հակոբյանի հետ ընկերական հարաբերություններ երբեւիցե չեմ ունեցել, չունեմ: Ճանաչել եմ շատ-շատ մարդկանց, բայց մտերմիկ հարաբերություններ չունեմ: Վստրեչի Ապերը՝ Արամ Վարդանյանը, ես էլի իր հետ շփվել եմ մեկ-երկու անգամ՝ գործնական: Այսինքն, ինքը կատարել է իրավախախտում, ես իրեն բերման եմ ենթարկել ԱԱԾ քննչական վարչություն, բերման եմ ենթարկել՝ հարցաքննության նպատակով, այլ շփումներ ես այդ մարդկանց հետ չունեմ: Իսկ որ սենսացիա են ուզում անել, խորհուրդ կտամ պարոն Իոաննիսյանին հանգիստ նստի տեղը»:

Վանեցյանն ասաց, որ մի ժամանակ հետեւում էր Իոաննիսյանի ասածներին, հետո որ տեսավ՝ անլուրջ բաներ է ասում, էլ սկսեց չհետեւել. «Ծանոթներ, ընկերներ ասում են սենց բան է ասում՝ ծիծաղ է առաջացնում: ԱԱԾ-ն գործում է իր լիազորությունների շրջանակներում, կոնկրետ օրենքների շրջանակներում»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր կոնկրետ ուժերից, որոնք հող հանձնելու եւ պատասխանատվությունն այս կառավարության վրա գցելու նպատակ ունեն, հարցին՝ դուք տեղյա՞կ եք, ո՞ր ուժերն են դրանք՝ Վանեցյանը պատասխանեց, որ այդ հարցի վերաբերյալ ցանկացած մեկնաբանությունը այլ կերպ կարող են մեկնաբանել, եթե կլինի հստակ տեղեկատվություն, որ կարող են հրապարակել՝ կհրապարակեն:

Հարցին՝ ՀՅԴ-ն երեկ պահանջում էր անուններ՝ Վանեցյանը պատասխանեց, որ չի ցանկանում մեկնաբանել. «ՀՅԴ-ի պահանջի հասցեատերը ես չեմ»:

Խոսելով Դավիթ Սանասարյանի գործի մասին՝ Վանեցյանն ասաց, որ քննչական վարչությունում է, կատարվում է նախաքննություն, միայն այդքանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031