Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Էդ հաստա՞տ է». վարչապետի խոսնակը՝ Գագիկ Հարությունյանի հրաժարականի մասին

Մայիս 24,2019 12:14

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում մասնակցում էր Հայաստանում, Վրաստանում եւ աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված համաժողովին:

Լրագրողները վարչապետից նախ մեկնաբանություններ խնդրեցին`ՀՅԴ-ի երեկ կազմակերպած հանրահավաքի մասին, որտեղ ՀՀ կառավարությանն ու նրա ղեկավարին սթափության եւ լրջանալու կոչեր հնչեցին: Վարչապետն անարձագանք թողեց հարցը:

Մյուս հարցին`լուրեր են պտտվում, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանն է հրաժարական տվել, վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հարցով պատասխանեց. «Բայց դա ճի՞շտ է»:

Aravot.am-ի հարցին`վերջին օրերին շատ քննարկվեց ԲԴԽ-ի հարցը, Ձեր կարծիքով այդ կառույցը մեզ պե՞տք է, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր հարցերի չի պատասխանելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031