Լրահոս
Օրվա լրահոսը

«Վեթթինգը որեւէ դեպքում որեւէ նվաստացուցիչ գործընթաց չի ենթադրում, այն չի կարող լինել զտում, գնահատում է». Աննա Վարդապետյան

Մայիս 24,2019 11:49

Անցումային արդարադատության թեմայով ԱԺ լսումների ժամանակ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանն ասաց. «Յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում, թե ինչ գործիքներ ինքն ընտրի՝ ինստիտուցիոնալ բացը լրացնելու համար: Ո՞րն է նպատակը, ինչո՞ւ: Անցումային արդարադատությունը միջազգային բոլոր փաստաթղթերում նշվում է որպես հաշտեցման գործիք: Դրա նպատակն է հասարակությանը բերել հաշտեցման, եթե կա դիսոնանս, առճակատում: Այս առումով յուրաքանչյուր գործիք, որ մեկնաբանվում է անցումային արդարադատության, պետք է մեկնաբանվի այս լույսի ներքո»:

Աննա Վարդապետյանը, խոսելով անցումային արդարադատության գործիքակազմի մասին, ասաց. «Առաջին հերթին դրանք քրեական մեղադրանքներն են, երկրորդ հերթին՝ վեթթինգը՝ գնահատման գործընթացը: Ցավոք, իմ գործընկերներից շատերը վեթթինգը թարգմանում են զտում, բայց դա շփոթ է առաջացնում, վեթթինգը գնահատման գործընթաց է»:

Նա ասաց, որ շատ երկրներում վեթթինգի փոխարեն լյուստրացիան են կիրառում, որը շատ ավելի խիստ տերմին է: Արդար դատաքննության իրավունքը յուրաքանչյուրիս իրավունքն է՝ անկախ նրանից, թե ինչ գործընթացի միջով ենք անցնում եւ վեթթինգի գործընթացով ով է անցնում, որեւէ դեպքում որեւէ նվաստացուցիչ գործընթաց սա չի ենթադրում: Չի կարող լինել զտում, գնահատում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031