Լրահոս
Օրվա լրահոսը

«Վեթթինգի անհրաժեշտություն առհասարակ կա». ըստ Վանեցյանի՝ դատավոր կամ նախարար լինելը կապ չունի

Մայիս 24,2019 11:33

«Երբ հստակ կսահմանվի, թե ինչ է «վեթթինգը», եւ ինչ մեխանիզմներով է այն իրականացվելու, եւ եթե այդ ժամանակ ԱԱԾ-ն կունենա իր անելիքները, ապա, միանշանակ, կիրականացնի դրանք»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատավորներին «վեթթինգի» ենթարկելու մասին հայտարարությանը, ասաց ՀՀ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը:

Հարցին՝ «միայն դատավորնե՞րը պետք է «վեթթինգի» ենթարկվեն», նա պատասխանեց. «Ես անհրաժեշտություն եմ տեսնում առհասարակ, որպեսզի հանրության շրջանում որեւէ պաշտոնյանի անցյալի, օրինականության եւ գործունեության մասին կասկածներ չմնան: Դա կկոչվի «վեթթինգ», թե այլ բան, կարծում եմ՝ հանրության բոլոր կասկածները պետք է փարատվեն: Խոսքը նաեւ պաշտոնյայի նշանակման եւ կապերի մասին է»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ «Դատարանների շրջափակումից հետո որեւէ դատավորի առնչությամբ ԱԱԾ-ում գործընթաց կա՞»: Վանեցյանը պատասխանեց. «Կոռուպցիայի դեմ անզիջում պայքարն առաջին իսկ օրվանից եղել է: «Դոսյե» չկա, ԱԱԾ-ն իրականացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք համապատասխանում են օրենքին: Այդ անձը դատավոր կլինի, թե նախարար, որեւէ կապ չունի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031