Լրահոս
Օրվա լրահոսը

Ատոմ Մարգարյան. Խոշոր հարկատուների մոտ 90 տոկոսը շուրջ 40-50 տոկոսով ավելացրել է հարկատվությունը. «Փաստ»

Մայիս 24,2019 10:55

Տնտեսությանն առնչվող ռիսկերին ու խնդիրներին անդրադառնալուց առաջ տնտեսագետ Ատոմ Մարգարյանը «Փաստի» հետ զրույցում նախ մի հանգամանք է արձանագրում՝ կապված 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից 2019թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում վճարված հարկերի մեծությունների ցանկի հետ:

«Եթե նայենք 1000 խոշոր հարկատուների մուծած հարկերի դինամիկային և այն համեմատենք նախորդ տարվա երեք ամիսների հետ, ապա խոշոր հարկատուների մոտ 90 տոկոսը շուրջ 40-50 տոկոսով ավելացրել է հարկատվությունը: Եվ դա վերաբերում է թե՛ հանքարդյունաբերությանը, թե՛ էներգակիրների ոլորտին և թե՛ սննդի վերամշակման խոշոր ընկերություններին: Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ այդ առումով մոտ 20 տոկոսի աճ ունենք: Այս ցուցանիշի վրա աչք փակելը սխալ է: Այլ բան է, որ կառուցվածքային խնդիրները, ներդրումային իրավիճակը, ցածր աշխատավարձերը, ինչպես նաև սոցիալական խնդիրները շարունակում են օրակարգում մնալ: Սա խնդիր է: Կան մեծ անորոշություններ և ռիսկեր, որոնք առաջին հերթին կապված են կառավարության կառուցվածքի փոփոխության, ոլորտային հնարավոր վերաբաշխումների և քաղաքականության հնարավոր սկզբունքային փոփոխությունների հետ: Սրանք լրացուցիչ ռիսկեր են, որոնք մեծացրել են անորոշությունների դաշտը: Այս հանգամանքն իր հերթին, բնականաբար, անվստահություն է առաջացնում ներդրողների մոտ: Այդուհանդերձ, եթե նայում ենք մյուս ցուցանիշներին, ապա կան մի շարք իրողություններ, որոնց հետ հաշվի չնստելը ևս ճիշտ չէ. դրամը շարունակում է կայուն մնալ, արտաքին պարտքի դինամիկան նվազել է, դեֆիցիտային լուրջ ճնշումներ չկան»,-նկատեց տնտեսագետը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031