Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյանի մասին նման հրապարակումները հեքիաթասացության ժանրից են»

Մայիս 24,2019 08:30

«Պարզ է, չէ՞, որ դա հեքիաթասացության շարքից է»,-«Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով մամուլում առկա որոշակի տեղեկություններին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փորձում է իր ազդեցության ոլորտ վերադարձնել Գագիկ Ծառուկյանին, որովհետեւ իշխանությունը «հարձակումներ» է նախաձեռնում ԲՀԿ առաջնորդի դեմ, ասաց Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Գագիկ Ծառուկյանը երբեւէ որեւէ կերպ սահմանափակված չի եղել իր գործելաոճի վերաբերյալ հրապարակային գնահատականներ հնչեցնելուց, այդ թվում՝ կառավարության աշխատանքի առնչությամբ քննադատական ելույթներ ունենալով: Նա միշտ բաց է խոսել: Կարծում եմ՝ ցանկացած դեպքում կարելի է նրանից ստանալ հուզող հարցի պատասխանը, իսկ նմանօրինակ հրապարակումները բացառապես հեքիաթասացության ժանրից են, երեւի՝ անքուն գիշերվա հետեւանք»,-վստահեցրեց Իվետա Տոնոյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

24.05.2019

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել