Տարբեր երկրների մարզական լրատվամիջոցների ներկայացուցիչները դժգոհում են Եվրոպա լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու ՈՒԵՖԱ-ի որոշումից: Իսկ շատերն էլ իրենց դժգոհությունը արտահայտում են կտրուկ քայլերով ու գրառումներով:
Հանրահայտ լրագրող Վասիլի Ուտկինը թվիթերի իր էջում գրել է, որ խիստ հիասթափված է Հենրիխ Մխիթարյանի հետ կապված իրավիճակով: «Վերադարձրել եմ Բաքու մեկնելու ինքնաթիռի տոմսս, իսկ ԵԼ եզրափակչի «Չելսի»-«Արսենալ» հանդիպման տոմսը պահել հիշատակ…»,- գրել է խիստ ու անկաշկանդ արտահայտություններով ճանաչված լրագրողը:
Իսկ ֆուտբոլային հայտնի մեկնաբան Գենադի Օռլովը տեսակետ է արտահայտել, որ եվրոպական մակարդակի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ամենայն հավանականությամբ երկրպագուներ կունենա նաեւ Բաքվում եւ նրանք, ցավոք, անձամբ Մխիթարյանին խաղադաշտում չեն տեսնի: «Եթե անվտանգությանը թեկուզ մեկ տոկոսի սպառնալիք կա, այն պետք է բացառել», – ասել է մեկնաբանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ