Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր ազատ է, վաղը կլինի իր հավերժական տեղում»

Մայիս 24,2019 14:30

Հովիկ Հարությունյանը` Ռոբերտ Քոչարյանի մասին

«Արաբկիր» երկրապահ ջոկատի հրամանատար, նախկին քաղբանտարկյալ Հովիկ Հարությունյանը համամիտ է Նիկոլ Փաշինյանի այն վերլուծության հետ, որ կան ուժեր, որոնք հեռահար նպատակ ունեն`իրենց կոռուպցիոն հանցագործությունները թաքցնելու համար, դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնել եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու: Նա կարծում է, որ ռեւանշի ձգտող ուժերը հասկանում են, որ ժողովրդի ուժով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու այլ տարբերակ, քան ժողովուրդն է, չկա եւ փորձեր կանեն խաղալ այդ նուրբ լարերին: Մանավանդ, ըստ նրա, դրա փորձը ունենք: Նկատի ունի 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմը, որի արդյունքում 800 հազար հա տարածք կորցրեց հայկական կողմը. «Եվս մեկ նմանատիպ սադրանք, եւս 800 հազարի կորուստ եւ մնում է մեղադրել ՀՀ նոր իշխանություններին: Միայն այս կերպ կարելի է ժողովրդին հանել այսօրվա լեգիտիմ ղեկավարի դեմ եւ նրան իշխանությունից հեռացնել: Նրանք տեսնում են, որ վարչապետը մեծ քայլերով գնում է առաջ, արդեն եկել է ժամանակը, որ իրենք պետք է պատասխան տան ամեն հանցագործության համար: Ուստի, փորձելու են ամեն ինչ անել, որպեսզի խուսափեն պատասխանատվությունից: Բայց ժողովուրդը քնած չէ, մենք մեր վարչապետի կողքին ենք»: Հովիկ Հարությունյանը ժողովրդին հորդորում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցում ցայտնոտի մեջ չընկնել. «Դա ոչինչ չի նշանակում: Այսօր ազատ է, վաղը կլինի իր հավերժական տեղում»:

Ինչ վերաբերվում է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու հայտարարությանը, մեր զրուցակիցն ասում է`շատ են ուշացրել, բայց էլի ուշ չէ. «Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Մենք երկիր ենք կառուցելու եւ նրա ամենահզոր ուժը`բանակը, ինչպես ասում էր Վազգեն Սարգսյանը`որդին, հիվանդ է, պետք է առողջացնենք»:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

23.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031