Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր է դիմեն ԲՈԿ՝ նախկին և ներկա պաշտոնյաների կողմից պաշտպանված թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների քննման ու գրագողության դեպքերի վերհանման նպատակով

Մայիս 23,2019 23:54

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ու փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանն այսօր քննարկում են ունեցել՝ անդրադառնալով երեկ Հանրայինի եթերում Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի խոսքին, որտեղ վերջինս, անդրադառնալով գրագողության թեմային, վերահաստատեց մամուլում տարածված այն տեղեկությունը, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն իր ատենախոսության մի հատվածն արտատպել է այլ հեղինակների աշխատություններից:

Հաշվի առնելով ԲՈԿ ղեկավարի կողմից արտահայտած մտահոգությունները գրագողության դեպքերի հետ կապված՝ պատգամավորները որոշել են հրավիրել հանձնաժողովի արտահերթ նիստ՝ քննարկելու խնդրո առարկա հարցը և հնարավոր օրենսդրական լուծումների շրջանակներում պայքարելու գրագողության երևույթի դեմ, որն ուղղակի հարվածում է կրթության և գիտության առաջընթացին Հայաստանի Հանրապետությունում: Այդ նպատակով պաշտոնյաները հնարավոր են համարում նաև դիմելու Բարձրագույն որակավորման կոմիտե՝ նախկին և ներկա պաշտոնյաների կողմից պաշտպանված թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների քննման ու գրագողության դեպքերի վերհանման նպատակով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքակիրթ աշխարհում գրագողության մեջ մեղադրվող պաշտոնյաները անմիջապես թողնում են իրենց պաշտոնը, պատգամավորները կարծում են, որ Հայաստանը ևս պետք է մասը կազմի այդ ընտանիքի, և այս առումով արտահերթ նիստը դիտարկում են որպես երկարատև գործընթացի սկիզբ. խոստանում են հետևողական են լինել արատավոր այս երևույթը արմատախիլ անելու գործում:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031