Այսօր մթնշաղին Գյումրու «Մսի» կոմբինատ թաղամասում ողբերգական դեպք է տեղի ունեցել․45-ամյա հայրը` Ա․Ա․-ն, իր իսկ մեքենան ավտոտնակից դուրս բերելու պահին, չնկատելով 2-ամյա որդուն, անզգուշությամբ հետընթաց վրաերթի է ենթարկել նրան, որը տեղում մահացել է։
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը մեզ տեղեկացրեց, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։
Շիրակի մարզային ոստիկանությունից մեզ տեղեկացրեցին, որ հայրը խմած չի եղել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ